Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարավային Կովկասից: Այսօր նման հայտարարություն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:

 

«Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Հարվային Կովկասից, ընդհակառակը մտադիր է ամրապնդել իր ներկայությունը»,-Հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

 

Իր ելույթում Ռուսաստանի նախագահը խոսել է Հայաստան-Ռուսաստան երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին՝ վկայակոչելով, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն անցնող տարում աճել են 20 տոկսով և հասել 1.2 միլիարդ դոլարի: Իսկ ռուսական ներդրումները Հայաստանում հասել են 3 միլիարդ դոլարի: Մանրամասներն` այստեղ: