Ուրբաթ օրը Սոչիում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ընթացքում կողմերը եկել են համաձայնության Ուկրաինայի' Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Այս մասին իր տեղեկացված աղբյուրներին հղում կատարելով' իր թվիթերի էջում գրում է Economist ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Լուկասը:
Ինչպես նշում է Լուկասը, իր ստացած տեղեկությունների համաձայն' այս ռազմավարական համաձայնությունը, որը կնքվել է Սոչիում, միաժամանակ նախատեսում է, որ ՌԴ-ն Ուկրաինային կհատկացնի 5 մլրդ դոլարից ոչ պակաս գումար և գազի գին կսահմանի 1000 խորանարդ մետրի դիմաց 200 դոլար: Նոյեմբերի վերջի դրությամբ Ռուսաստանն Ուկրանիային գազ է վաճառում հազար խորանարդի դիմաց 500 դոլար գումարով:
«Այս ռազմավարական համաձայնության գլխավոր կետերից մեկն Ուկրաինայի կողմից Մաքսային միություն մտնելուն համաձայնություն տալն է եղել»,-գրում է խմբագիրը: Նա ենթադրում է, որ խոսքը գնում է մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածի մասին, երբ կավարտվեն նախագահ Յանուկովիչի լիազորությունները:
Այս տեղեկությոնների պաշտոնական հաստատումը դեռևս չի ստացվել: