Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում 26-ամյա տղամարդը մահացել է նոթբուքով լոգանք ընդունելու ժամանակ այն բանից հետո, երբ նոթբուքը ձեռքից վայր է ընկել ջրի մեջ: Ոստիկանությունը դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ' դբախտ պատահարի ապացույցներ գտնելու համար:

 

Ոստիկանության տվյալներով' 26-ամյա տղամարդը դեկտեմբերի 9-ի երեկոյան լոգանք ընդունելիս հասանքին միացրած նոթբուքը ձեռքից վայր է գցել ջրի մեջ, որի արդյունքում մահացու հոսանքահարվել է. ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ, գրում է Взгляд-ը: