Մաքսային Միության ներկայացուցիչները' Ռուսաստանից, Բելառուսից և Ղազախստանից, բանակցություններ են վարում Նոր Զելանդիայի և ԵՄ անդամ չհանդիսացող եվրոպական որոշ պետությունների հետ ազատ առևտրի գոտում համագործակցելու վերաբերյալ. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 

«Ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները արդեն սկսվել են նաև ՄՄ-ի և Վիետնամի միջև: Միաժամանակ, ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում նաև ՄՄ-ի և Նոր Զելանդիայի միջև, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ, որի կազմում են արևմտաեվրոպական որոշ երկրներ, որոնք ԵՄ անդամ չեն հանդիսանում»,- հայտարարել է Լավրովը. մեջբերում է РИА Новости-ն: