Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին' օֆշորային սկանդալին առնչվող մեր հարցմանը, թե երբ է ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրել Կիպրոսի իրավասու մարմիններին եւ ինչպիսի պատասխան է ստացել, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Բադալյանը պատասխանել է. «…Քրեական գործով նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել' կատարելու որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես' առգրավել Կիպրոսի Հանրապետությունում գրանցված մասնավոր կազմակերպության բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերի բնօրինակներ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության կողմից ՀՀ դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին է ուղարկվել իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդություն:

 

Նշված միջնորդությունը 02.12.2013թ. ՀՀ գլխավոր դատախազությունից դիվանագիտական ուղիներով եւ Ինտերպոլի միջոցով ուղարկվել է Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին, որի կատարաման վերեբերյալ դեռեւս պատասխան չի ստացվել»,-նշված է դատախազության պատասխանի մեջ: