Սիցիլիայի Կատանիա քաղաքի միջազգային օդանավակայանը փակ է Էթնա հրաբխի ժայթքման պատճառով, որը տեղի է ունեցել կիրակի օրը. տեղեկացնում է AFP-ն:

 

Ինչպես գործակալությանը հայտնել են օդանավակայանից, հետաձգվել է 21 չվերթ Սիցիլիայից, և ևս 26-ը' դեպի Սիցիլիա:

 

Սիցիլիայի արևելյան ափամերձ տարածքում գտնվող Էթնա հրաբխի հերթական ժայթքումը պայմանավորված է խառնարանի ակտիվությամբ, որին նախորդել էին ևս մի քանի փոքր ժայթքումներ:

 

Նշենք, որ Էթնա հրաբխի ամենախոշոր ժայթքումը գրանցվել է 1669թ. մարտի 11-ին: Այդ ժամանակ ժայթքումը շարունակվել էր մինչև հուլիս ամիս և ուղեկցվում էր երկրաշարժերով: