ՀՀ ժողովրդական արտիստ, քանդակագործ Արա Շիրազը մոտ մեկ շաբաթ է, ինչ հիվանդանոցում է: Նրա մոտ ախտորոշվել է սուր ինսուլտ:

 

Henaran.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Աստղիկ Շիրազն ասաց, որ եղբորը անհանգստացնել չի կարելի, նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է:

 

Արդյո՞ք նրան պետպատվերի շրջանակներում է բուժօգնություն տարմադրվում՝ տիկին Աստղիկն ասաց. «Այսօր դրա մասին խոսելը կարեւոր չէ, կարեւորը Արայի աոռղջությունն է: Կներեք, այլ թեմաներով չեմ ուզում խոսել»: