«Միսս Վենեսուելա» 2004 Մոնիկա Սպիրին և նրա ամուսնուն' իռլանդացի Թոմաս Բերին, սպանել են երկուշաբթի օրը' երեկոյան: Ըստ նախնական տվյալների' զույգը ավազակային հարձակման զոհ է դարձել: Վիրավորվել է նաև նրանց 5-ամյա դուստրը. վնասվել է երեխայի ոտքը:

 

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Պուերտո-Կաբելլո և Վալենսիա քաղաքներով անցնող մայրուղում:

 

Ոստիկանները հայտնաբերել են Մոնիկա Սպիրին պատկանող ավտոմեքենան, որի մեջ են եղել երկու զոհերն ու վիրավոր երեխան: Վերջինիս անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

 

Նախկին «Միսս Վենեսուելա», 29-ամյա Սպիրն աշխատում էր ամերիկյան իսպանալեզու «Telemundo» հեռուստաալիքում:

 

Աղբյուրը'operativ.am