Ռուսաստանի ՆԳՆ-ը պատվիրել է ստեղծել այնպիսի սարք, որը 10 մետր հեռավորության վրա կհայտնաբերի մարդու վրա գտնվող պայթուցիկ սարքը: Այս մասին հայտնում է news.rambler.ru-ն:
Նախատեսված ծրագիրն իրականացնելու համար կծախսվի մոտ 39 միլիոն ռուբլի: Սարքը 98 տոկոս ճշգրտությամբ կհայտնաբերի «սպասվող վտանգը», իսկ այն աշխատացնելը չպետք է գերազանցի 5 րոպեն:
Սարքի ստեղծման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ին: