Վրաստանում արդեն 2-րդ օրն է՝ ցանցահենների հարձակման պատճառով չի աշխատում խորհրդարանի կայքը: Վրաստանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ կայքի աշխատանքն ամբողջովին է խափանվել: Մասնագետները նշել են, որ կայքի աշխատանքը վերականգնելու համար կպահանջվի շուրջ 10 օր: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին կառավարության կայքը հարձակման էր ենթարկվել ցանցահենների կողմից, սակայն խոչընդոտներն արագորեն վերացվել էին: