Հունվարի 16-ին, ժամը 03.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 ԼՏ 692 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Մ. Վ.-ը, ծնվ.1985թ.) բախվել է ծառին, ինչից Մ.Վ.-ը արգելափակվել է խցիկում:

 

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Մ.Վ.ին, ում հոսպիտալացրել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար: