«Սիրիայի էլեկտրոնային բանակի» ցանցահենները կոտրել են ամերիկյան CNN հեռուստաալիքի Facebook-ի ու Twitter-ի օգտահաշիվները: Այս մասին հայտնում itar-tass-ը:

«Էլեկտրոնային բանակը հետևում է ձեզ»: Ձեր բոլոր ռեպորտաժները կեղծ են»,- ասվում է հաքերների

հաղորդագրության մեջ:

 

Նման կոչերը հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվներում եղել և շուտ հեռացվել են:

 

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին նույն խմբավորումը կոտրել էր Twitter-ում ամերիկյան Microsoft ընկերության օգտահաշիվը: