«Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ այս տարի աշնանը Բյուրականում բացվելիք երաժշտական միջազգային ակադեմիան կգործի որպես Եվրոպական մշակույթի և կրթության կենտրոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

 

Երաժշտական ակադեմիայի պաշտոնական բացումը կլինի այս տարի: «Ակադեմիայի կառուցման աշխատանքները գրեթե ավարտվել են: Կառույցն ունի 80 հոգու համար նախատեսված դահլիճ: Ակադեմիայում կկրթվեն երիտասարդ երաժիշտները, ովքեր, շփվելով հայտնի երաժիշտների հետ, փորձ ձեռք կբերեն: Կենտրոնում պարբերաբար կկազմակերպվեն համերգներ»,- նախկինում նշել էր Սոնա Հովհաննիսյանը:

 

«Երևանյան հեռանկարները» համարվում է Եվրոպայի լավագույն փառատոններից մեկը: Փառատոնի նախաձեռնությամբ ամեն տարի Հայաստան են ժամանում բազմաթիվ անվանի մենակատարներ և կոլեկտիվներ: «Երևանյան հեռանկարներն» այս տարի տոնում է ստեղծման 15-ամյա հոբելյանը: