Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ Եվրոպական միությունն իր գործընկերների հետ քննարկում է Ուկրաինային ֆինանսական օժանադակություն ցուցաբերելու հարցը, որպեսզի հաղթահարվեն այդ երկրի առջև ծառացած մարտահրավերները, այլ ոչ թե, որպեսզի Կիևը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:

 

«Այժմ մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի հաղթահարվեն դժվարությունները, այլ ոչ թե, որպեսզի մեզ հետ համաձայնագիր ստորագրվի: Ուկրաինան կանգնած է մարտահրավերների առջև: Մենք մերև գործընկերների հետ քննարկում ենք Ուկրաինային օժանդակություն տրամադրելը' վերջինիս եվրոպական ուղու հեռանկարով: Որովհետև մենք հավատում ենք, որ այդ ճանապարհը նախընտրում է ուկրաինացիների մեծամասնությունը, նրանք ցանկանում են մոտենալ ԵՄ-ին, և մենք պատրաստ ենք սատարել այն»,-  ասել է Բարոզուն:

 

«Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ' Եվրոպական հանձնաժողովի նախագահը նման հայտարարություն է արել Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսում: