Հայաստանից Վրաստան արտահանվող ցեմենտի ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 36 տոկոսով և կազմել 185 հազար 198.7 տոննա: Արտահանված ցեմենտի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 11.8 միլիոն դոլարը, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է մոտ 26 տոկոսով:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ միաժամանակ, նախորդ տարի մեր երկիր է ներմուծվել ընդամենը 3 հազար 424,5 տոննա ցեմենտ: Վրաստանից բացի, այլ երկիր Հայաստանից ցեմենտ չի արտահանվել: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում արտադրվել է 430.9 հազար տոննա ցեմենտ, ինչը 1.5 տոկոսով պակաս է 2012թ. ցուցանիշից: Մեր երկրում արտադրված ցեմենտի ընդհանուր ցավալի մոտ 43 տոկոսն արտահանվել է Վրաստան: