Ռուսաստանում ընկերությունների մեծամասնությունը միջոցառումներ չի ծրագրում փետրվարի 14-ին նշվող Սբ. Վալենտինի օրվա կապակցությամբ, իսկ ռուսաստանցիների քառորդ մասից փոքր-ինչ ավելին տոնը կնշեն իրենց սիրեցյալների հետ, հաղորդում Է  Superjob պորտալի հետազոտական կենտրոնը:

 

Հարցման մասնակիցների 79 տոկոսի կարծիքով, հարցում, որը փետրվարի 3-6-ն անցկացվել Է անձնակազմի եւ կադրային ծառայությունների այլ ներկայացուցիչների գծով հազար մենեջերների շրջանում, իրենց կազմակերպությունները չեն տոնելու Սբ.Վալենտինի օրը: Ձեռնարկությունների միայն 6 տոկոսն Է նշելու տոնը, այդ թվում՝ «վալենտինների» բաժանմամբ, մրցույթներով, զգեստավորված բեմադրություններով:

 

Ընդհանուր առմամբ ռուսաստանցիներն անտեսում են բոլոր սիրահարների օրը. փետրվարի 4-5-ին 1600 հարցվածների 60 տոկոսը հայտարարել Է, որ չի տոնելու Սբ.Վալենտինի օրը: Հարցվածներն իրենց տեսակետը բացատրել են, մասնավորապես, նրանով, որ տոնը փոխառված Է. «Ինչ Է, մենք չունե՞նք մեր սրբերը: Ի՞նչ մոդա են դարձրել ուրիշների տոները նշելը»: «Սա, այնուամենայնիվ, կաթոլիկների տոն Է: Ես ուղղափառ եմ, եւ այդ օրը ոչ մի կերպ չեմ կարող տոն համարել, ինձ համար այն գոյություն չունի»:

 

Այնուամենայնիվ, իրենց «երկրորդ կեսին» որեւԷ հաճելի բան են ծրագրում անել հարցման մասնակիցների 28 տոկոսը: Նման Էնտուզիաստների թիվը տարեցտարի ավելի ու ավելի Է նվազում. եթե 2012 թվականի փետրվարին համանման հարցման արդյունքներով պարզվել Էր, որ Սբ. Վալենտինի օրը պատրաստվում Է նշել դրա մասնակիցների 39 տոկոսը, ապա 2013 թվականին նման մտադրություն Է հայտնել հարցվածների արդեն մեկ երրորդ մասը (33 տոկոսը):

 

Սբ. Վալենտինի օրվա առթիվ ամենատարածված նվեր Է դարձել մոմերի լույսի ներքո ընթրիքը. այն նախընտրում Է 19 տոկոսը, ընդ որում՝ ավելի հաճախ կանայք, քան տղամարդիկ (28 տոկոս՝ 11-ի դիմաց): Միեւնույն ժամանակ ռեստորանում սովորական ընթրիքը նախընտրել Է հարցման մասնակիցների 7 տոկոսը:

 

Իրենց սիրելիներին որոշել են քաղցրավենիքով երջանկացնել հարցվածների 9 տոկոսը, ճիշտ նույնքանն Էլ (9 տոկոս) կպատրաստեն բացիկներ (նրանց 6 տոկոսը տղամարդիկ են, 13 տոկոսը՝ կանայք): Ռուսաստանցիների 6 տոկոսն իրենց սիրեցյալներին հաճելիորեն կզարմացնեն արդուզարդերով, 5-ական տոկոսը նրանց կնվիրի պարֆյումերիա, կոսմետիկա կամ բանաստեղծություններ: «Երկրորդ կեսին» որպես նվեր կինոյի, թատրոնի կամ համերգի տոմսեր Է ընտրել հարցվածների 8 տոկոսը: 1 տոկոսի մոտ միտք Է հղացել ընտանի կենդանիներ նվիրել իրենց «վալենտիններին»: Այլ տարբերակներ Է առաջա րկել ռուսաստանցիների 4 տոկոսը:

 

Մինչդեռ հարցման մասնակիցների 21 տոկոսը որոշել Է, որ այդ օրը կարելի Է անցկացնել նաեւ առանց նվերի, իսկ 24 տոկոսը հայտարարել Է, որ Սբ. Վալենտինի օրը «որեւԷ մեկին ինչ-որ բան նվիրելու առիթ չի տեսնում»: