«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան' բողոքարկելով նախաքննական մարմնի' Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը: Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետըն երկարաձգվել էր երկու ամիս առաջ' մինչեւ մարտի 5-ը: Նախաքննական մարմինը հերթական անգամ երկարաձգելու միջնորդություն դեռ չի հարուցել:

 

Պաշտպանի կարծիքով, հավանաբար, հաջորդ շաբաթ կհարուցեն միջնորդությունը օրենքի պահանջն է ժամկետը լրանալուց 10 օր առաջ հարուցել:

 

Պաշտպանը դժվարացավ ասել, թե երբ կավարտվի նախաքննությունը, սակայն, նրա կարծիքով, քրեական գործը գրեթե ավարտական փուլում է: Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի' նախաքննության ողջ ընթացքում ցուցմունք տալուց հրաժարվելուն, ապա Ինեսա Պետրոսյանի խոսքով, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, այն համարում է իր նկատմամբ իրականացվող քաղաքական հաշվեհարդար:

 

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի առողջական վիճակին' փաստաբանն ասաց, որ Հարությունյանը դեռեւս գտնվում է դատպարտյալների հիվանդանոցում եւ բուժման փուլում է: