ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը համախմբվելու կոչ Է արել Ուկրաինայի քաղաքական ուժերին: Այդ մասին հայտնել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նրա խոսքով՝ կանցլերն ուկրաինացի մի շարք քաղաքական գործիչների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում կոչ Է արել նախարարների նոր կաբինետ ձեւավորելիս հաշվի առնել երկրի արեւելքի ու հարավի դիրքորոշումները: «Բոլոր կողմերի շահերից Է բխում Ուկրաինայի վերադարձն իրավական պետության սկզբունքներին եւ կայունությանը»,-նշել Է Զայբերտը: Նա նաեւ ընդգծել Է, որ դեռեւս բաց Է մնում Կիեւի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման դուռը:

 

Զայբերտը հերքել Է տեղեկատվությունն այն մասին, թե Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ Մերկելի՝ փետրվարի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել Է նրանց միջեւ հանդիպում անցկացնելու հարցը: «Ոչ մի կոնկրետ հանդիպում չի քննարկվել»,-ասել Է նա:

 

Ավելի վաղ «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը հաղորդել Էր, որ կանցլերը եւ նախկին վարչապետն իբր պայմանավորվել են հանդիպել «մոտ ժամանակներս»: