Հայաստան սոխի ու սխտորի ներմուծման ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ նվազել է 9.3 տոկոսով և դարձել 7 հազար 364.1 տոննա: Ներկրված սոխի ու սխտորի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 3.1 միլիոն դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի մեր երկիր բերված սոխի ու սխտորի հիմնական մասը Իրանի Իսլամական Հանրապետությունից (4038 տոննա) և Վրաստանից (1970,5 տոննա) է եղել: «Միաժամանակ, անցյալ տարի, Հայաստանից սոխի ու սխտորի արտահանումն աճել է 145.5 տոկոսով և կազմել 389.1 տոննա: Նշված բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն (385 տոննա):