Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան ֆուտբոլի աշխարհի 2014թ-ի առաջնության մեկնաբան կլինի:
Նախկին ֆուտբոլիստը կաշխատի լատինաամերիկյան «Տելեսուր» հեռուստաընկերությունում: Այս մասին տեղեկացնում է buenosairesherald.com-ը:
«Ես կնքեցի իմ ողջ կարիերայի ամենակարևոր պայմանագիրը»,-նշել է Մարադոնան:
Նշենք, որ Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայում' հունիսի 12-ից հուլիսի 13-ը: