Հայաստանից արտահանվող շոկոլադի ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 14 տոկոսով և կազմել 275.2 տոննա, իսկ երմուծումն ավելացել է 4.6 տոկոսով և հասել 8 հազար 545 տոննայի: Ներկրված շոկոլադի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 43 միլիոն դոլարը, արտահանվածինը՝ 1.5 միլիոնը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի մեր երկիր ներկրված շոկոլադի հիմնական մասը Ռուսաստանից (3618.3 տոն նա) և Ուկրաինայից (3162.4 տոննա) է: 2013 թվականին Հայաստանից շոկոլադն արտահանվել է Վրաստան (239.8 տոննա), ինչպես նաև ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս:

 

2012 թվականին Հայաստան է ներկրվել 8 հազար 171 տոննա շոկոլադ, արտահանվել' 241.3 տոննա: