Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

 

Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ ռիելթորական կազմակերպությունների հարկային բեռի նվազեցման և առևտրի ոլորտի ընկերությունների շրջանառության հարկի դրույքաչափի իջեցման քննարկում:

 

Վերոնշյալ հարցերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի արդյունքում վարչապետ Սարգսյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ուսումնասիրել նիստում հնչած բոլոր առաջարկությունները և, քննարկելով ՓՄՁ ներկայացուցիչների հետ, համապատասխան խնդիրների լուծման առաջարկություններ ներկայացնել, որոնք քննարկման առարկա կդառնան խորհրդի հաջորդ նիստում: