Ղազախստանը կոչ Է արել հրաժարվել Ուկրաինայում իրադրության ուժային կարգավորման տարբերակներից: Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ժանբոլատ Ուսենովը:
«Ղազախստանը կոչ Է անում ներքաշված բոլոր կողմերին՝ հրաժարվել իրադրության կարգավորման ուժային տարբերակներից եւ առավելագույն քաղաքական ջանքեր գործադրել ստեղծված խնդիրը բանակցությունների ճանապարհով լուծելու նպատակով: Այդ որոշումը պետք Է հիմնվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա»,-ասել Է Ուսենովը մարտի 3-ին Աստանայում կայացած ճեպազրույցում:
Նրա խոսքով՝ Աստանան կոչ Է անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ «օբյեկտիվորեն եւ պատասխանատվությամբ մոտենալ իրադրության գնահատմանը եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ուկրաինական ճգնաժամի հետագա սրում հրահրել»: «Ղազախստանն իրադրության շուտափույթ նորմալացման, իրավակարգը վերականգնելու համար քաղաքական բոլոր ուժերի խաղաղ երկխոսության հույս Է հայտնում», - ասել Է դիվանագետը: