Եվրամիության երկրներում անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ կանանց մոտավորապես մեկ երրորդը տուժել է սեռական կամ ֆիզիկական բռնություններից: Հաղորդվում է, որ յուրաքանչյուր քսաներորդ կինը բռնաբարության զոհ է դարձել, տեղեկացնում է BBC-ը:
Ընդսմին բռնությունների ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Դանիայում: Նիդեռլանդներում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում բռնության մակարդակը նույնպես բարձր է Եվրամիության միջին ցուցանիշից:
ԵՄ-ի մարդու հիմնարար իրավունքների մոնիթորինգի գործակալության համար պատրաստված զեկույցի հեղինակների կարծիքով՝ դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ առանձին երկրներում այդօրինակ խնդիրների քննարկումն ավելի ընդունելի է համարվում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց մոտավորապես քառորդ մասը չի հայտնում, որ բռնության զոհ է դարձել՝ ամոթի զգացումից կամ վախենալով խայտառակված լինելուց:
Հետազոտության ընթացքում հարցմանը մասնակցել է ավելի քան 40 հազար կին Եվրամիության ամբողջ տարաքում: