Կատալոնական «Բարսելոնան» տեսանյութ է պատրաստել' նվիրված թիմի ավագ Կարլես Պույոլին, ով 19 տարի կատալոնյան ակումբում հանդես գալուց հետո հայտարարել է ամռանը թիմը լքելու մասին:

Հիշեցնենք, որ Պույոլն իր նորամուտը «Բարսելոնայում» նշել է 1999թ-ի հոկտեմբերի 2-ին:

«Կապտանռնագույնների» կազմում Պույոլը դարձել է Իսպանիայի 6-ակի չեմպիոն (2004/05, 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13), Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող (2005/06, 2008/09, 2010/11), երկուական անգամ հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում, աշխարհի ակումբային առաջնությունում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում, 6 անգամ էլ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում: