Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 7-ին Մոսկվայում Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Ռուսաստանը կպաշտպանի «Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակչության ազատ ու դեմոկրատական ընտրությունը», տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Մենք հասկանում ենք, որ անվտանգությունն ապահովելու ղրիմցիների ձգտումը բնական Է, որ Ղրիմի ղեկավարությունը, իշխանությունը ձգտում Է ամենի ինչ Ղրիմի բնակիչների հետ համաձայնեցնել ժողովրդավարական ընթացակարգի՝ հանրաքվեի ճանապարհով»,- արձանագրել Է Նարիշկինը, ընդգծելով, որ «մենք հարգանքով կվերաբերվենք Ղրիմի քաղաքացիների պատմական ընտրությանը»:

 

Ռուսաստանում կպաշտպանեն «Ղրիմի բնակչության եւ Սեւաստոպոլի բնակչության ազատ ու դեմոկրատական ընտրությունը», հավաստիացրել Է ՌԴ Պետդումայի խոսնակը: