Մամուլում լուրեր էին տարածվել, որ վերջերս կայացած համագումարից հետո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է վերաբացել կուսակցության՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հաստատեց տեղեկությունը' նշելով, որ դա վերակազմավորման գործընթաց է. «Սա ընդամենը վերակազմավորման գործընթաց է' տարբեր կառույցների, տարբեր տարածքների: Մեր ներքին կուսակցական աշխատանքներն են, արտառոց ոչինչ չկա»,-ասաց Զոհրաբյանը:

 

Իսկ հարցին, թե ինչ արտահերթ զարգացումների սպասել, արդյո՞ք սա նոր գործընթացի սկիզբ է, Զոհրաբյանն ասաց. «Ինչ վերաբերում է արտահերթ զարգացումներին' ո′չ, կոնկրետ որևէ գործընթացի չենք պատրաստվում: Բայց նշեմ, որ ԲՀԿ-ն միշտ պատրաստ է թե′ հերթական, թե′ արտահերթ ցանկացած գործընթացի: