Ներկայում, երբ մեկ շաբաթից Էլ պակաս ժամանակ Է մնում մինչեւ մարտի 16-ի հանրաքվեն, Ղրիմի բնակիչների ավելի քան 80 տոկոսը պաշտպանում Է ինքնավարության միացումը Ռուսաստանին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Նրանք, ովքեր կողմ են Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելուն,-մենք այդպես Էինք տալիս հարցը,- կազմում են ավելի քան 80 տոկոսը»,-ասել Է Կոնստանտինովը՝ վկայակոչելով վերջին՝ մարտի 9-ին անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները:
«Ավելի վաղ այն կազմում Էր 75 տոկոս, բայց բառացիորեն վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում իրադրությունը փոխվել Է»,-նշել Է խոսնակը: Նա պարզաբանել Է, որ դա կապված Է Կիեւի իշխանությունների գործողությունների հետ:
Կոնստանտինովը հավելել Է, որ Ռուսաստանին միանալու դեպքում Ղրիմում մինչեւ կես տարի ժամկետով կլինի ռուբլու եւ գրիվնայի համաժամանակյա շրջանառություն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: