Մարտի 9-ին Օմսկ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում մահացել է Ռուսաստանի քաղաքացի Նապոլեոն Խոջոյանը:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, 85-ամյա ուղևորը հանկարծակի իրեն վատ է զգացել թռիչքի ժամանակ և մահացել է:
Հիշեցնենք, որ նման մի դեպք էլ պատահել է մարտի 5-ին: Թռիչքի ժամանակ մահացել էր Մոսկվա-Երևան ավիաչվերթի 45-ամյա մի ուղևորուհի: