ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականության վարկանիշը երկրի քաղաքացիների շրջանում ընկել Է մինչեւ ռեկորդային նվազագույն ցուցանիշ՝ 41 տոկոս: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը համատեղ անցկացրել են The Wall Street Journal թերթը եւ NBC հեռուստաալիքը:

 

Հարցման արդյունքների համաձայն՝ ներկայում ամերիկացիների 54 տոկոսը հավանություն չի տալիս Օբամայի նախաձեռնություններին: Դա նաեւ ռեկորդային ցածր ցուցանիշ Է նրա նախագահության բոլոր տարիների ընթացքում:

 

Ցածր արդյունքները տագնապի ազդանշան են Դեմոկրատական կուսակցության համար, որը 2014 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքում կփորձի պահպանել տեղերի մեծամասնությունը Սենատում, նշում են ամերիկյան լրատվամիջոցները:

 

Հարցումն անցկացվել Է այս տարվա մարտի 5-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակաշրջանում: Դրան մասնակցել են ԱՄՆ-ի հազար չափահաս քաղաքացիներ: