Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Chess-News կայքն իր ընթերցողների շրջանում հարցումներ է անցկացրել` մրցաշարի ֆավորիտին պարզելու համար:

Հաղթողի գլխավոր ֆավորիտը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն է, ում օգտին գրանցվել է ձայների 40.67%-ը:

Երկրորդ տեղում Կրամնիկն է` ձայների 25.34%-ով, եռյակը եզրափակում է Տոպալովը՝ 9.72%-ով: Ձայների ամենաքիչ տոկոսը գրանցվել է Անդրեյկինի օգտին՝ 5.01%: