Այս գիշեր Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում շարունակվել են բողոքի ակցիաները: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

 

Ըստ աղբյուրի՝ Անկարայում և Ստամբուլում անցկացվող ցուցերի մասնակիցներին ոստիկանները ցրել են ջրցանների և արցունքաբեր գազի միջոցով. ավելի վաղ տեղեկացվել էր, որ ցույցերի հետևանքով տուժել է մոտ 120 մարդ:

 

Հիշեցնենք, որ երկրի տարբեր քաղաքներում մարտի 11-ից տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ 15-ամյա Բերքին Էլվանի մահվան կապակցությամբ, ով 2013 թվականին Գեզիի ցույցերի ընթացքում մահացավ: