Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի մոտ ընթացող հանրահավաքի մասնակիցները ճեղքել են արգելապատնեշը և ներխուժել զորամասի տարածք, դրա վրա բարձրացվել են Ռուսաստանի և անդրեևյան դրոշները: Այդ մասին հայտնում է itar-tass-ը:
Տեղական ժամանակով ժամը 08:00-ին շտաբի շենքի մոտ հանրահավաք է սկսվել, որի մի քանի հարյուր մասնակից կտրել են արգելափակոցը, ներխուժել օբյեկտի տարածք և փոխել դրոշները:
Այս պահին շարունակվում են հանրահավաքի մասնակիցների բանակցությունները Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչների հետ: Զինծառայողների նկատմամբ բռնություն չի կիրառվում: Ռուսաստանի զինված ուժերը գործողությանը չեն մասնակցում: