Ինչպես հայտնում է gazeta.ua-ն, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական դրույթները: Համապատասխան հրամանագիրը մարտի 19-ին ստորագրել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:

 

«Յացենյուկին լիազորվել է Ուկրաինայի անունից ստորագրել Ուկրաինա-ԵՄ արտահերթ գագաթնաժողովի եզրափակիչ ակտն ու կողմերի միջև Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասերը»,- այս մասին ասվում է Տուրչինովի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասն Ուկրաինայի և ԵՄ-ի միջև կստորագրվի Բրյուսելում՝ մարտի 21-ին, ԵՄ-Ուկրաինա արտահերթ գագաթաժողովին ժամանակ: