Կատալոնական «Բարսելոնան» ամռանը մտադիր է ձեռք բերել երկու նոր կենտրոնական պաշտպանի: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

Չնայած Մարկ Բարտրայի հետ կնքած պայմանագրին' ակումբը մտադիր է ուժեղացնել թիմը' Կարլես Պույոլի հեռանալու հետ կապված:

«Կապտանռնագույնների» ղեկավարությունը պատրաստ է փորձառու ֆուտբոլիստի համար ներդնել 30-35 մլն եվրո, իսկ երիտասարդ խաղացողի համար' 20 մլն:

Կատալոնյան թիմի ուշադրության կենտրոնում են Տիագո Սիլվան, Դավիդ Լուիսը, Տոմաս Վերմալենը, Դանիել Ագերը և այլք: