Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսապ գյուղաքաղաքի վրա մարտի 21-ին հարձակում է սկսվել: Ինչպես հաղորդում է Մայադին կայքը, հարձակումը Քեսապի վրա սկսվել է Թուրքիայի սահմանային երեք կողմերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրակ անացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները:

 

Սիրիական բանակը օդային հարձակում է սկսել զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Այժմ Քեսապում մարտերը շարունակվում են:

 

Մինչև 1947 թ. ներգաղթը Քեսապի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ 1947 -ից հետո Քեսապի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսապցիների' Հայաստան ներգաղթին զուգահեռ օտարազգիներն սկսել են հաստատվել այնտեղ։