Ինչպես հայտնում է itar-tass-ը, ռուսական գազի գինն Ուկրաինայի համար կարող է հասնել 1000 խորանարդ մետրի դիմաց 500 դոլարի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մեր երկիրն ամբողջովին կախված է ռուսական էներգակիրներից և հրաժարվել ռուսական գազից այժմ անհնար է: Մենք շարունակում ենք բանակցել և քննարկել այն հարցը, թե ինչպես պետք է ստանալ գազը ԵՄ-ի անդամ պետություններից»,-ասել է Յացենյուկը:
2013-ին «Նավթոգազը» Ռուսաստանից մոտ 13 մլրդ խորանարդ մետր գազ է գնել՝ 1000 խորանարդ մետրը՝ 400 դոլարով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ համաձայնագիրը, որով Ուկրաինան ռուսական գազի զեղչ է ստացել, ենթակա է չեղյալ հայտարարման, և Կիևը Մոսկվային պետք է փոխհատուցի 11 մլրդ դոլար: