2013 թվականին աշխարհում տեղի ունեցած տարերային ու տեխնածին աղետները հանգեցրել են 140 մլրդ դոլարի չափով վնասների, իսկ ամենախոշոր աղետը դարձել Է «Հայյան» թայֆունը, որը նոյեմբերին պատուհասել Է Ֆիլիպիններին: Այս գնահատականն Է բովանդակում այն հաշվետվությունը, որը տարածել Է Swiss Re վերաապահովագրման շվեյցարական ընկերությունը:

 

Ինչպես ասված Է փաստաթղթում, խոսքը այն ցուցանիշի զգալի նվազման մասին Է, որը, 2012 թվականի արդյունքներով, հասել Է 196 մլրդ դոլարի: 2013 թվականի ցուցանիշը ցածր Է նաեւ վերջին տասնամյակի միջին ցուցանիշից, որը տարեկան կազմել Է 190 մլրդ դոլար:

 

Ընդհանուր առմամբ տարերային ու տեխնածին աղետները աշխարհի ապահովագրողների վրա 2013 թվականին նստել են 45 մլրդ դոլար, ինչը զգալիորեն պակաս Է 2012 թվականի ծախսերից, որոնք կազմել են 81 մլրդ դոլար: Դրա հետ մեկտեղ վճարումների մեծ մասը՝ 37 մլրդ դոլար, բաժին Է ընկել տարերքի մոլեգնման հետեւանքով պատճառված վնասին:

 

Շվեյցարական ընկերության փորձագետները ցուցանիշի նվազումը բացատրում են նրանով, որ փոթորիկների տարեշրջանը Միացյալ Նահանգներում, որտեղ շատ զարգացած Է ապահովագրման շուկան, 2013 թվականին բավականին հանգիստ Է եղել:

 

Միեւնույն ժամանակ, ըստ Swiss Re-ի գնահատումների, անցյալ տարի աղետներից գրեթե կրկնակի ավելի շատ մարդ Է զոհվել, քան մեկ տարի առաջ՝ 26 հազար՝ 2012 թվականի 14 հազարի դիմաց:

 

Այսպես, Ֆիլիպիններոմւմ մոլեգնած թայֆունի հետեւանքով զոհվել Է շուրջ 7,5 հազար մարդ, իսկ 4 մլն բնակիչներ զրկվել են իրենց տներից: Ավերածությունների մաստշաբներով երկրորդ բնական աղետը դարձել Է ջրհեղեղը Հնդկաստանի Ութարքհանդի նահանգում, որը շուրջ 6 հազար մարդու կյանք Է խլել:

 

Ուշագրավ Է, որ այս երկու ողբերգությունները ամենածախսայինը չեն դարձել ապահովագրողների համար: 12,5 մլրդ դոլարի չափով տնտեսական կորուստների պատճառ դարձած «Հայյան» թայֆունի զոհերին ապահովագրական վճարումները կազմել են ընդամենը 1,5 մլրդ դոլար: Դա վեցերորդ ցուցանիշն Է համապատասխան ցուցակի առաջին տասնյակում: Ապահովագրողների վրա առավել թանկ են նստել Գերմանիայում, Չեխիայում եւ հարեւան երկրներում տեղի ունեցած ջրհեղեղները՝ 4,1 մլրդ դոլար, Գերմանիան եւ Ֆրանսիան պատուհասած կարկտահարությունը՝ 3,8 մլրդ դոլար, եւ ջրեհեղեղը Կանադայում՝ 1,9 մլրդ դ ոլար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: