ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գործունեությանը հավանություն չտվող ամերիկացիների թիվը հասել Է 59 տոկոսի՝ սահմանելով հերթական հակառեկորդը: Այդ մասին վկայում են GfK ընկերության հարցման տվյալները, որն անցկացվել է «Ասոշիեյթեդ Պրես» լրատվական գործակալության պատվերով:

 

Օբամայի հակավարկանիշը կայունորեն աճել Է 2012 թվականի վերջից, հունվարին Օբամայի գործունեությանը հավանություն չԷր տալիս ամերիկացիների 53 տոկոսը՝ 5 տոկոսով պակաս, քան նախորդ ամսին:

 

Մարտյան հարցման արդյունքները վկայում են վարկանիշի կտրուկ անկման մասին: Ամերիկացիների միայն 39 տոկոսն Է հավանություն տալիս իր նախագահի գործունեությանն այն դեպքում, երբ նրա քաղաքականությանը համաձայն չԷ 59 տոկոսը: Առավել լայն քննադատություն Է հարուցում Սպիտակ տան միջազգային քաղաքականությունը: Մյուս երկրների նկատմամբ Օբամայի քաղաքականությանը հավանություն չտվող քաղաքացիների թիվը հունվարից ի վեր աճել Է 10 տոկոսային կետով՝ մինչեւ 58 տոկոս:

 

Աշխարհում հիմնական թեման Ուկրաինայի իրադարձություններ են: Հարցման տվյալների համաձայն՝ ամերիկացիների 57 տոկոսը հավանություն չի տալիս այդ երկրի նկատմամբ Օբամայի քաղաքականությանը: Հարցման ընթացքում արծարծվել են նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները ՈՒկրաինայի իրադարձությունների համատեքստում. հարցվածների մեծամասնությունը (54 տոկոսը) համաձայն չԷ Օբամայի գործողությունների հետ:

 

ԱՄՆ-ի նախագահի արտաքին քաղաքականությունը, ամբողջությամբ վերցված, մշտապես դառնում Է հասարակայնության քննադատության օբյեկտ: Այսպես, Օբամայի ընդդիմախոսներն անցյալ տարի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձախողում Էին համարում Սիրիայի շուրջ ծավալված իրադարձությունները, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մերկացումները: Նախօրյակին ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը հանդես Է եկել հայտարարությամբ եւ նշել, որ Օբամայի վարչակազմը չկարողացավ Աֆղանստանի հետ համաձայնության գալ իր զորքերի կարգավիճա կի շուրջ այդ երկրից հիմնական զորակազմի դուրսբերումից հետո այն դեպքում, երբ դա կարող Էր անել նույնիսկ «վարժեցված կապիկը»:

 

Մարտի 20-ից մինչեւ 24-ն անցկացված հարցմանը մասնակցել Է ավելի քան հազար մարդ: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: