ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում' ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. փետրվարի 12-ին' ժամը 23-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հրշեջ պարամետիկ Հ. Հ.-ն, գտնվելով աշխատավայրում, քննությամբ դեռևս չպարզված պայմաններում ստացել է գանգոսկրի կոտրվածք' կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: