Հնդկաստանի զինված ուժերը մարտի 28-ին իրականացրել են «Փրիթվի-II» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում, որը կարող է միջուկային զենք կրել, հաղորդում է Հնդկաստանի IANS լրատվական գործակալությանը:
Արձակումն իրականացվել է Հնդկաստանի Օրիսայի արևելյան նահանգի Չանդիփուր զինափորձարանից:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը, փորձարկումները կատարվում են, որպեսզի «պարզորոշ ցուցադրվի ցանկացած իրադարձությունների հակազդելու Հնդկաստանի օպերատիվ պատրաստականությունը»:
Հեղուկավառելիքային շարժիչով «Փրիթվի-II» հրթիռը Հնդկաստանի սպառազինությունում ստացվել է 2003 թվականին: Այն կարող է կրել շուրջ 500 կիլոգրամ զանգվածով մարտագլխիկ, թռիչքի հեռահարությունը 350 կիլոմետր է: