Ինչպես հաղորդում է itar-tass-ը, ՆԱՏՕ-ն Վրաստանը մոդել է համարում հետխորհրդային պետությունների համար, որը զինվորներ է մատակարարում դաշինքի ռազմական գործողությունների համար և պատրաստվում է անդամակցել կազմակերպությանը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
«Վրաստանը մոդել է ամբողջ տարածաշրջանի համար: Նա անվտանգության արտահանող է և պատրաստ է գործնականում իրականացնել իր եվրատլանտյան ձգտումները»,-հայտարարել է Ռասմուսենը՝ բացելով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի պլանային նիստը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ողջունել Է Վրաստանի «նշանակալի հաջողությունները» ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին:
«ՆԱՏՕ-ի մեջ չմտնող պետություններից Վրաստանն է առավել շատ զինվորականներ տրամադրել Աֆղանստանի գործողությունների համար, և մենք ողջունում ենք դաշինքի Արագ հակազդման ուժերին մասնակցելու նրա որոշումը»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ընդհանուր առմամբ Վրաստանն Աֆղանստան է ուղարկել իր հազարից ավելի զինվորների: