Թուրքիայի իշխանությունների կողմից մտցված YouTube վիդեոհոսթինգի արգելքը Անկարայի Գյոլբաշը դատարանի որոշմամբ հանվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Այն բանից հետո, ինչ որոշումը կյանքի կկոչի Թուրքիայի պետական հեռահաղորդակցության մարմինը, վիդոհոսթինգը օգտատերերի համար հ ասանելի կլինի երկրի ներսում:
Ապրիլի 3-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել երկրում Twitter-ի արգելափակվումը վերացնելու կապակցությամբ:
Թուրքիայում YouTube-ն արգելափակվել էր այն բանից հետո, ինչ համացանցում հայտնվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, նրա օգնական Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Յաշար Գյուլերի միջեւ Սիրիայում պատերազմ հրահրելու հնարավորության մասին խոսակցության գաղտնի երկու ձայնագրություն: Խոսակցությունից երեւում է, որ Դավութօղլուն Սիրիայի դեմ պատերազմ սկսելու առիթներ է որոնում, ինչի համար առաջարկվում է օգտագործել սիրիացի իսլամիստ ահաբեկ իչների կողմից երկու օր առաջ արված հայտարարությունը, որտեղ նրանք սպառնացել էին, որ եթե Սիրիայի տարածքում գտնվող Սուլեյման շահի դամբարանը պահպանող թուրք զինվորները չիջեցնեն թուրքական դրոշը եւ երեք օրվա ընթացքում չհեռանան Սիրիայից, ապա իրենք «հողին կհավասարեցնեն» այն:
Ձայնագրության մեջ Հաքան Ֆիդանը նշում է, որ հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա, այնտեղից նրանք 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք, ինչով էլ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի: Դավութօղլուն հավելում է, թե «պետք է հարձակվեինք 2012-ին, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք, ափսոս, որ Սիրիա չմտանք»: Այնուհետեւ թուրք գլխավոր հետախույզը հայտնում է, որ իրենք «մոտ 2 հազար բեռնատար զենք են ուղարկել Սիրիա»: Դրան հակադարձում է Յաշար Գյուլերը' նշելով, որ «այնտեղ ոչ թե զենքի, այլ զինամթերքի կարիք կա»: