Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ նվազագույն' 0:1 հաշվով պարտվեց «Ուրալին»:
Հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին Էդգար Մանուչարյանի փոխանցումից հետո հեղինակեց Վլադիմիր Խոզինը:
«Սպարտակի» կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը:
Օզբիլիսը փոխարինվեց 73-րդ րոպեին, իսկ հյուրերի կազմում 68-րդ րոպեին փոխարինվեց Էդգար Մանուչարյանը: