Ինչպես հայտնում է UNIAN-ը, ՆԱՏՕ-ի երկրների արևմտյան բլոկը նախատեսում է Ուկրաինային քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերել: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուին:

 

«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային և արևելյան մյուս գործընկերներին, համագործակցենք Եվրամիության հետ: Ոչ մի արտաքին ուժ չի կարող արգելափակել դաշինքին հնարավոր միացումը»,-ասել է Վերշբոուն:

 

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները' դատապարտելով Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ, հայտարարեցին, որ կասեցնում են ամեն տեսակի համագործակցությունը Ռուսաստանի հետ: Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ն պահպանում է դիվանագիտական միջանցքը Ռուսաստանի հետ: