Դոնեցկում ցուցարարները զավթել են Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության տեղի շենքը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով interfax.ru-ին:
Կիրակի ռուսամետ ակտիվիստները գրավել էին Դոնեցկի մարզային վարչակազմի շենքը, ինչպես նաև իրենց վերահսկողության տակ վերցրել Լուգանսկում Ուկրաինայի Անվտանգության ծառայության շենքը: Հայտնվել է տեղեկություն նաև այն մասին, որ Լուգանսկում զավթել են Ուկրաինայի Ազգային բանկի շենքը:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ռուսական կողմնորոշում ունեցողների հանրահավաքին եկածները մուտք են գործել Դոնեցկի շրջանային ադմինիստրացիայի շենք և պարզել ՌԴ-ի դրոշը: Հանրահավաքի ընթացքում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ: