Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ուկրաինայի իրադրության շուրջը շտապ բանավեճերի անցկացման շրջանակներում մտադիր Է դատապարտել Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս հարցի քննարկումը վեհաժողովում նախատեսված Է ապրիլի 9-ին:

 

«Վերջին իրադարձություններն Ուկրաինայում. սպառնալիքներ ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը» զեկույցի վերաբերյալ բանաձեւի նախագծում ԵԽԽՎ-ն առաջին հերթին ափսոսանք Է հայտնում «այն առնչությամբ, որ Ղրիմում տեղի ունեցածն Ուկրաինայում ստվերում Է թողնում ժողովրդավարական փոփոխությունները եւ քաղաքական իրադարձությունները»: «ԵԽԽՎ-ն վճռականորեն դատապարտում Է Ռուսաստանի ռազմական ագրեսիան եւ դրան հաջորդած՝ Ղրիմի բռնակցումը, ինչը միջազգային իրավունքի նորմաների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ԵԱՀԿ-ի Հելսինկիի ակտի եւ Եվրոպայի խորհրդի Կանոնադրության եւ հիմնական սկզբունքների բացահայտ խախտում Է»,- ասված Է զեկույցում:

 

Ռուսաստանի պատվիրակությունը խիստ բողոք Է հայտնել բանաձեւի այդ նախագծի ընդունման դեմ: «Ուկրաինայի վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձեւի նախագծի քննարկման մոնիթորինգի հանձնաժողովի նիստն սպասելի կերպով վերածվել Է Ռուսաստանի, Ղրիմում նրա գործողությունների անզուսպ խայտառակման, պաշտպանության են արժանացել միանգամայն անթույլատրելի հերյուրանքներ: Զեկույցը բնավ ենթակա չԷ ուղղման: Այն անհրաժեշտ Է պարզապես ամբողջությամբ վերացնել»,- լրագրողներին հայտարարել Է պատվիրակության փոխնախագահ, Պետդումայի ԱՊՀ-ի գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: