Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության նախաձեռնությունները դրական արդյունք կունենան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Հուսով եմ, որ իրադրության կարգավորման, այն բարելավելու վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությունը հետեւանքներ կունենա, եւ արդյունքը դրական կլինի: Համենայն դեպս, հուսով եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարներն այնտեղ (Ուկրաինայում) չեն անի այնպիսի մի բան, որն անկարելի կլիներ շտկել»,-հայտարարել Է Պուտինը Ռուսաստանի կառավարության ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում:

 

Նախագահը արդյունաբերության նախարարությունից պահանջել Է ճշտիվ կատարել պարտավորություններն ուկրաինացի գործընկերների հանդեպ, բայց կոչ Է արել պատրաստ լինել իրադրության ցանկացած զարգացման, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: