Ամերիկյան Greystone անվտանգության ընկերությունը հերքել է Ուկրաինայի իրադարձություններին իր աշխատակիցների մասնակցության մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

 

«Մեր աշխատակիցները չեն աշխատել և չեն աշխատում Ուկրաինայում, և մենք չենք ծրագրում այնտեղ ուղարկել մեր մասնագետներին»,- ասել են անվտանգության մասնավոր կազմակերպությունում:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մեկ օրում երկու անգամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Քերին հերքել է հաղորդումներն այն մասին, թե ամերիկյան Greystone մասնավոր ֆիրմայի աշխատակիցներն Ուկրաինայի իշխանությունների կողմից օգտագործվում են երկրի հարավ-արևելքում կարգուկանոն հաստատելու համար: