ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստին տարօրինակ է անվանել Վաշինգտոնի արձագանքն իր նամակին, որը հասցեագրված է եղել եվրոպացի առաջնորդներին և նվիրված է եղել Ուկրաինայի իրավիճակին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ կա Վլադիմիր Պուտինի նամակի առաջին արձագանքը Վաշինգտոնի կողմից։ «ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանը չպետք է քաղաքականացնի գազային հարցերն Ուկրաինայի հետ»,- նշել է Լավրովը։
«Մի փոքր տարօրինակ է: Տարօրինակ է, քանի որ վատ սովորություն է ուրիշի նամակները կարդալը։ Նամակը գրվել է ոչ թե իրենց, այլ Եվրոպայում գազի սպառողներն: Բոլորը սովոր են նրան, որ մեր ամերիկացի ընկերները գաղտնալսում են, իսկ այդ փաստը բավականին տգեղ է»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրամիության առաջնորդներին ուղղված նամակում խիստ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի գազի պարտքի խնդրի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ և առաջարկել է ընդունել արտակարգ միջոցառումներ՝ խնդրի կարգավորման համար: